ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի առարկել, երբ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն այս շաբաթ նրան ասել է, որ Իսրայելը կարող է կրկին հարվածել Իրանին, եթե Իսլամական Հանրապետությունը վերսկսի միջուկային զենքի ստեղծման աշխատանքները՝ հաղորդում է The Wall Street Journal–ը։ ԱՄՆ նախագահը հույս ունի օգտագործել նոր հարվածների սպառնալիքը, որպեսզի համոզի Իրանին ստորագրել միջուկային ռումբի մշակումն արգելող համաձայնագիր։               
 

«Ամեն Մոցարտ ունի իր Սալիերին»

«Ամեն Մոցարտ ունի իր Սալիերին»
15.01.2013 | 01:50

Նախագահի թեկնածուների ցանկը ԿԸՀ-ն վերջապես հրապարակեց:
Ասել, որ այն էկզոտիկ է, ճիշտ չի լինի: «Ամեն քրոջը` մի ականջօղ» սկզբունքն ավելի հոգեհարազատ է այս դեպքում: Իսկ եթե կուզեք, ապա ակնհայտ է` ցուցակն այդ կառուցված է եգիպտական բուրգի կանոններով: Բուրգի գլխին անմրցակից թեկնածուն է: Գոնե այս պահին չարժե սեթևեթել` օյ, ի՜նչ եք ասում, սրանք այն ընտրություններն են, որ ընթանալու են «երկուսից վեց փուլ» տարբերակով, ինչն առաջին տեղի համար ահագնազոր թեկնածուների առատությունն է «հրամայում»:
Հետաքրքիրը բուրգի ներքևում է, ուր ամեն «օղ» «արդարաբար է բաժանված» թեկնածուների միջև: Մրցակցայինը սկսվում է հենց էդտեղից: Տարաժանր փիլիսոփայությունների կռիվներն այդ մակարդակներում միմյանց դեմ են հանել հայաստանյան հասարակական-գաղափարական գրեթե ողջ արսենալը` հավասարազոր ուժերի բաշխմամբ: Պատկերավոր ասած` այդ հորիզոնականներում «ամեն Մոցարտ ունի իր Սալիերին»:
Այսպիսով. Բագրատյանն ընդդեմ Հովհաննիսյանի մարտը կծածկի միջազգային խաղի «սպեկտրը» (ռուսականն ամբողջությամբ ծածկում է Սերժ Սարգսյանը):
Այդ երկուսին կընդհանրացնի նրանց «նախկին» լինելու նրբագեղությունը: Ընդ որում, երկուսն էլ եղել են բավականին առանցքային դեմքեր նորանկախ Հայաստանի պատմության մեջ. մեկը ՀՀ առաջին արտգործնախարարն է, մյուսը` ազատական-բարեփոխումները Հայաստանի հիմքում դրած վարչապետը: Ինչպես ասում են, նրանք միմյանց արժանի «մուզիկանտներ» են այս խաղում:
Նրանց ընդհանրացնում են նաև ազատական գաղափարները` մեկ «բայց»-ով. Րաֆֆին հընթացս վերցնելու է ազգային-ազատագրական դաշտն այս խաղում, իսկ Բագրատյանը կանաչ է պահելու տնտեսական «ֆրագմենտացիան»` զորեղ քննադատությամբ, որպեսզի «պրոյեկտիստները» վարչապետի հարցում մանևրեն Ռուսաստանի և Արևմուտքի միջև` ոչ մեկի ջրաղացին ջուր չլցնելով, որոշումը պահելով իրենց մտքում. հարկավոր պահին այդ հարցում հետ ու առաջ անելու հարցում իրենց չսահմանափակելու համար:
Բայց և այս երկուսը` Րաֆֆին ու Բագրատյանը, հին սերնդի արևմտյան խաղացողներ են, ասենք այսպես` արժեկիրներ են:
Մի խոսքով. Բագրատյան-Հովհաննիսյան տանդեմը կստեղծի միջազգային, ներքին քաղաքական ֆոնը, որով մի ձեռքով կկարևորվեն իրենք, մյուս ձեռքով այս ընտրությունները կդարձնեն ոչ միայն ցիվիլ, մրցակցային, այլև անչափ հետաքրքիր ու խաղարկային:
Իսկ թե նրանցից որ մեկը կշնորհավորի հաղթող թեկնածուին, առայժմ խնդիրը «բանակցային» փուլում է:
Գորգ դուրս եկած երկրորդ զույգը էպոսագետ-քաղաքացիական սեկտոր տանդեմն է` Վարդան Սեդրակյան-Անդրիաս (քիչ էր մնում գրեի` Էլիզբարով) Ղուկասյան:
Թույլ տվեք ասել` էլ ավելի հետաքրքիր պասաժով: Չնայած սա քաղաքական և կլոունադային պայքարի անցումն է նաև ապահովում` շատ մեծ մեկ ընդհանրությամբ. նրանց բեմելն այս ընտրություններում կարծես թե ստացվում է:
Երրորդ զույգն արդեն «բոհեմ» է` Արամ Հարությունյան-Պարույր Հայրիկյան տանդեմից բաղկացած:
Նրանց բոլորին կանդրադառնանք առաջիկայում` բոլոր տարբերակներով:
Այնքա՜ն ժամանակ ունենք:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 3226

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ